«Գալիս են իշխանության, և պարզվում է՝ իրենք այլ հարց չունեն, քան Ազգային օրհներգի փոփոխությունը». քաղաքագետ

Ուռճացված մի վիճակ կա, իբրև թե շատ անհաջող է վիճակը։ Այս մասին լրագրողներին հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ նկատելով, որ այդ վիճակը վիզուալ է և որոշ լրատվամիջոցների պատճառով է ստեղծվում։ Քաղաքագետն այդուհանդերձ չհերքեց, որ նոր իշխանությունը սխալներ ունի. «Հեղափոխությանը նոր շնչառություն է պետք»։

Լևոն Շիրինյանը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական ռեֆորմների նախաձեռնությունը, և  հիշեցնում է հանրապետական կառավարման համակարգի կարևոր սկզբունքը.  «Ժողովրդի գերագույն կամքը բոլորից բարձր  է՝ ցանկացած օրենսդրական և սահմանադրական թղթից (որը չի արտացոլում պետության շահը, վերածվում է թղթի)»:

Քաղաքագետը կարծում է, սակայն, որ փոփոխությունները պիտի արագ լինեն, քանի որ տեսնում է նոր իշխանությունների ռեյտինգի նվազման խնդիր։

168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում այն, քաղաքագետը արձագանքեց.

«Անհետևողականությամբ, որոշ չինովնիկների, նախկինների դերակատարության վերականգնումով  և իրական ռեֆորմների բացակայությամբ։ Մեզ համար հասկանալի չէ՝ տնտեսական ինչ քաղաքականություն է վարվում։

Գալիս են իշխանության, և պարզվում է՝ իրենք այլ հարց չունեն, քան Ազգային օրհներգի փոփոխությունը. Դուք ո՞վ  եք, որ պետք է Ազգային օրհներգը փոխեք»։

Քաղաքագետը հավելում է, որ սրանք լուծելի հարցեր են։ Նա հանդես է գալիս նաև  վարչապետ Փաշինյանին ուղղված առաջարկով՝ արդյունաբերության զարգացման տեսլականով։ «Քարի արդյունաբերությունը մեր ապագան է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս