Ժամը 17:00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 116 տրանսպորտային միջոց
Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը մայիսի 24-ին, ժամը 17:00-ի դրությամբ Հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 116 տրանսպորտային միջոց, որոնցից 46-ը մայրաքաղաքում, իսկ 70-ը մարզերում:
71 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:
Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել:
Ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունը մայիսի 24-ին ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է»,- ասված է ՀՀ ոստիկանութփյան տարածած հաղորդագրության մեջ: