Բաժիններ՝

«Չելսին» հարցում կանցկացնի խաղացողների շրջանում՝ Սարիի ապագան որոշելու համար

«Չելսին» դեռ չի որոշել՝ արդյո՞ք արժե մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, որոշում կայացնելուց առաջ ակումբի ղեկավարները ցանկանում են հասկանալ թիմի հանդերձարանում տիրող մթնոլորտը: Առաջատար ֆուտբոլիստներին ղեկավարությունը կհարցնի Սարիի հետ հարաբերությունների մասին:

Ֆուտբոլիստները կասկածի տակ են դնում 60-ամյա մասնագետի մարտավարությունը, թիմի որոշ ֆուտբոլիստներ նրա մարզումները համարում են միապաղաղ:

Հաղորդվում է, որ «Չելսին» արդեն ընտրել է Ֆրենկ Լեմպարդին՝ որպես Սարիի փոխարինող, իսկ Սարիին ակումբը պատրաստ է բաց թողնել «Յուվենթուս»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031