Դե Խեայի հեռանալու դեպքում Ռոմերոն կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական դարպասապահը
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» նոր դարպասապահ չի գնի, եթե դե Խեան որոշի հեռանալ: Ըստ աղբյուրի տվյալների՝ այդ դեպքում հիմնական դարպասապահը կդառնա Սերխիո Ռոմերոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Անդրե Օնանայի («Այաքս»), Յասպեր Սիլեսենի («Բարսելոնա») և Ջորդան Փոքֆորդի («Էվերթոն») թեկնածությունները, բայց գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը, փոխարենը, պատրաստվում է հիմնվել սեփական ռեսուրսների վրա:
Դե Խեան ևս մեկ տարվա պայմանագիր ունի «Կարմիր սատանաների» հետ, սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության գալ համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ, քանի որ դարպասապահին չեն բավարարում առաջարկված ֆինանսական պայմանները: Հաղորդվում է, որ դե Խեայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը