Բաժիններ՝

Լրագրող Վասիլի Ուտկինը չի մեկնի Ադրբեջան՝ ի աջակցություն Մխիթարյանի

Ռուս հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը նշել է, որ չի մեկնելու «Արսենալի» և «Չելսիի» միջև կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին, քանի որ բարկացած է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու փաստից:

«Ես խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից: Ես հանձնեցի ինքնաթիռի տոմսերը, բայց ես կպահեմ տոմսը՝ ստորության ու իդիոտիզմի վրա հիմնված դեպքի մասին հիշողություններ պահելու համար»,- գրել է Ուտկինը Twitter-ում:

Ավելի վաղ Ուտկինն ասել էր, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է կազմակերպել համաշխարհային մակարդակի նման միջոցառում, ապա պետք է ունենա մեծ պատասխանատվություն:

«Եթե Ադրբեջանը նման մակարդակի միջոցների համար է պայքարում, ուրեմն պետք է պատասխանատու լինի ու ապահովի բոլոր նորմերը, էլ չխոսենք անվտանգության մասին: Իսկ եթե, օրինակ, խաղի տեսուչը նշանակվի հայ, օրինակ՝ ֆրանսահայ: Եթե նման դեպքերում դուք չեք կարողանալու ապահովել անվտանգությունը, ուրեմն դուք չպետք է նման մեծ միջոցառումների պատասխանատվությունը ստանձնեք: Սա զվարճանքի ոլորտ է, չես կարող, մի արա»,- ասել էր Ուտկինը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031