Պաշտպանը միջոցներ է ձեռնարկում «Բագրատաշենի» անցման կետում ստեղծված իրավիճակի հետ կապված
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ:
Պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով: