Վերահաստատում ենք միացյալ հայոց ինքնիշխան պետության անքակտելի և լիիրավ մաս լինելու վճռականությունը. Արցախի քաղաքական ուժերի հայտարարությունը
Մայիսի 21-ին Արցախի մի շարք քաղաքական ուժերի և առանձին գործիչների մասնակցությամբ Ստեփանակերտում կայացել է ժողով, որի ընթացքում նրանք Արցախում միացման քաղաքական օրակարգի վերահռչակման վերաբերյալ հայտարարություն են արել:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Մենք՝ ազգային-պետական պատասխանատվությամբ առաջնորդվող արցախահայության ներկայացուցիչներս, վերահաստատում ենք միացյալ հայոց ինքնիշխան պետության անքակտելի, անօտարելի և լիիրավ մաս լինելու և Արցախում օրինավոր պետական իշխանություն հաստատելու քաղաքական վճռականությունը: Միացումը համազգային գերակա նպատակն է՝ Արցախի և ողջ Հայաստանի անվտանգությունն ու ազգային պետականակերտումը երաշխավորող օրակարգը:
«Անկախության Սերունդ» կուսակցություն
«Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբ
«Արցախի Հանրապետական» կուսակցություն
«Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն»
«Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ
«Ինքնություն և միասնություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ
«Ռամկավար Ազատական » կուսակցություն
«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն
Ավանեսյան Գագիկ, Հադրութ
Արզումանյան Հրաչյա, «Աշխարհ» Ռազմավարական կենտրոն
Իսրայելյան Ռուսլան, ԱրՀ ԱԺ պատգամավոր
Կարապետյան Արկադի, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար
Քանանյան Ալեքսանդր, Քարվաճառ»: