«Ցեղասպանության մասին» Թրամփի ծաղրը չի բերի Իրանի կործանմանը. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, հայտարարել է, որ «ցեղասպանության մասին ծաղրը եւ տնտեսական ահաբեկչությունը» չեն բերի երկրի կործանմանը:
«Դոնալդ Թրամփը հույս ունի հասնել այն բանին, ինչին չկարողացան հասնել Ալեքսանդր Մակեդոնացին, Չինգիզխանը եւ այլ ագրեսորներ: Իրանցիները հազարամյակների ընթացքում տոկունորեն հաղթահարել են դժվարություններն այն դեպքում երբ բոլոր ագրեսորներն անհետացել են: Տնտեսական ահաբեկչությունը եւ ցեղասպանության մասին ծաղրը «չեն բերի Իրանի կործանմանը»,- հայտարարել է Զարիֆը Twitter-ում: «Երբեք մի սպառնացեք իրանցիներին: Փորձեք հարգանքը, այն աշխատում է»,- հավելել է նա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է մայիսի 19-ի երեկոյան, հայտարարել է, որ թույլ չտա միջուկային զենքի հայտնվելը Իրանում:
«Ես պատերազմել չեմ ցանկանում, բայց լինում են իրավիճակներ, ինչպես Իրանում, չի կարելի թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ, պարզապես չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ընդգծել է ԱՄՆ-ի ղեկավարը: Թրամփը նշել է, որ Իրանի նկատմամբ իր պլանները սահմանափակվում են «տնտեսական ներխուժմամբ»:
«Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում, ես նրանցից չեմ, ովքեր ցանկանում են պատերազմի մեջ մտնել, որովհետեւ պատերազմը հարվածում է տնտեսությանը, պատերազմը սպանում է մարդկանց, ինչն ամեն ինչից ավելի կարեւոր է»: Թրամփը Իրանի իշխանություններին նախազգուշացրել է ԱՄՆ-ի նկատմամբ սադրիչ գործողություններից ու սպառնալիքներից:
«Եթե Իրանը ցանկանում է պատերազմել, ապա դա պաշտոնապես կլինի Իրանի վերջը: Այլեւս երբեք մի սպառնացեք ԱՄՆ-ին»,- գրել է Թրամփը Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: