Բաժիններ՝

«Չգիտեմ, թե ինչ կլինի: Ես պետք է որոշումներ կայացնեմ». Զիդանը՝ Բեյլի մասին

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագայի մասին:

«Ես ստիպված եմ ամեն օր առաջ գնալ և որոշումներ կայացնել: Եվ երբ կա մի բան, որն ինձ դուր չի գալիս կամ չի համապատասխանում ինձ, ես պետք է անեմ այն, ինչ ես մտածում եմ՝ընտրելով լավագույնը: Դա կարող է դժվար լինել մի խաղացողի համար, ով շատ բաներ է հաղթել այստեղ:

Ես չգիտեմ՝ ինչպես կլուծվի Բեյլի հետ կապված իրավիճակը: Չգիտեմ, թե ինչ կլինի, ազնվորեն եմ ասում: Վերջին ժամանակներում ես վստահել եմ այլ խաղացողների, դա պարզ է իմ կողմից»,- ասել է Զիդանը:

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, կլքի Մադրիդի «Ռեալը»:

Marca-ի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը պատրաստ է ազատվել ուելսցի կիսապաշտպանից ամեն գնով: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է առաջիկա ամռանը Բեյլի վաճառքից մեծ գումարներ ստանալ, սակայն արդեն պատրաստ է նաև զիջումների գնալ:

Դա պայմանավորված է նրանով, որ մինչ օրս «Ռեալը» Բեյլին գնելու ոչ մի առաջարկ չի ստացել, ավելին, չեն էլ եղել նաև հետաքրքրություններ՝ չնայած, որ ակումբը հստակ հասկացրել է, որ պատրաստվում է վաճառել ֆուտբոլիստին:

Մադրիդյան ակումբում խոստովանում են, որ այս պահին Բեյլի վաճառքը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ թիմը համալրումների կարիք ունի:

Բեյլը մադրիդյան ակումբի կողմից գնահատվել է 130 միլիոն եվրո:

Նշենք, որ մադրիդցիները ցանկանում են Բեյլի վաճառքից ստացած գումարն օգտագործել այլ ֆուտբոլիստի գնելու համար: Ըստ տեղեկությունների՝ մադրիդցիներին տրանսֆերների համար անհրաժեշտ է 500 մլն եվրո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս