Բաժիններ՝

Ալեն Դելոնին պարգևատրել է բարձրագույն պարգևով

Կաննի միջազգային կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը» հանձնվել է դերասան Ալեն Դելոնին: Կինեմատոգրաֆի բնագավառում ակնառու կարիերայի համար այդ պարգեւին նա արժանացել է փառատոնի կազմկոմիտեի որոշմամբ, որը դափնեկրին անվանել է կինոարվեստի «կենդանի լեգենդ եւ մոլորակի կուռք»։

Արարարողությունը մայիսի 19-ին կայացել է պալատի գլխավոր դահլիճում, որտեղ տեղի է ունենում Կաննի 72-րդ փառատոնը: Կազմակերպիչները ջանացել են արարողության տալ ջերմ, ընտանեկան բնույթ: Պարգեւը դերասանին է հանձնել թատրոնի եւ կինոյի դերասանուհի Անուշկա Դելոնը: «Ես այս մրցանակն Ալեն Դելոնին եմ հանձնում ոչ որպես նրա դուստր, այլ որպես սկսնակ դերասանուհի, սա պարգեւ է սերնդից սերնդի»,- ասել է նա լրագրողներին:

Դելոնի խոստովանությամբ՝ ինքը «հպարտություն է զգում իր անցած մասնագիտական ուղու համար»: Դերասանը նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում: Նա հռչակվել է «Այրող արեւի ներքո»(Plein soleil, 1960), «Ռոկկոն եւ նրա եղբայրները» (Rocco e i suoi fratelli, 1961), «Ընձառյուծը» (Le Guepard,1963), «Լողավազան»(La Piscine, 1969) կինոնկարներում կատարած իր աշխատանքով: Պարգեւի հանձնման առթիվ մայիսի 19-ին ցուցադրվել է դերասանի կարիերայի առավել դրամատիկ ֆիլմերից մեկը՝ «Պարոն Քլայնը» (Monsieur Klein, 1976):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս