Բաժիններ՝

Ճապոնիայում նորագույն արագընթաց գնացքի դաշտային փորձարկումներ են անցկացվել

Ճապոնական «Սինկանսեն» արագընթաց գնացքի նոր մոդելը, որը պետք է շահագործման հանձնվի 2030 թականին, անցել է դաշտային թեստավորում, որի ընթացքում բարեհաջող զարգացրել է 360 կմ/ժամ արագություն: Մայիսի 15-ին այդ մասին հայտնել է NHK հանրային հեռուստատեսությունը։

Նշվում է, որ ճապոնական մամուլում առաջին անգամ են ցուցադրել աշխատանքային մոդելը, որն ստացել է ALFA-X անվանումը. տեղի լրագրողները կարողացել են լուսանկարել մուգ մոխրագույն գնացքի ժամանումը երկրի հյուսիս – արեւելքի Մորիոկա երկաթուղային կայարան: «Գնացքը հաջողությամբ զարգացնում է 360 կմ/ժամ արագություն: Մենք անհրաժեշտ ամեն բան կանենք, որպեսզի դրա օգտագործումն անվտանգ լինի»,- նշել են JR East երկաթուղային ընկերությունում: 2014 թվականին լրացել է «Սինկանսեն» ճեպընթացների 50 տարին:

Առաջին անգամ դրանք գործարկվել են 1964 թվականին Տոկիոյի եւ Ճապոնիայի՝ մեծությամբ երրորդ քաղաք Օսակայի միջեւ՝ մայրաքաղաքում ամառային Օլիմպիական խաղերի բացումից առաջ: Այն ժամանակ դրանք զարգացնում էին մինչեւ 210 կմ/ժամ արագություն եւ համարվում էին ամենաարագընթաց գնացքներն աշխարհում: Այժմ ճեպընթացները երթեւեկում են 270 կմ/ժամ միջին արագությամբ, իսկ որոշ հատվածներում այն հասցնում են 300 – 320 կմ/ժամ-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս