 
                        Հայտնի է Վլադիմիր Պոզների գրքի երևանյան շնորհանդեսի օրը. ներկա կլինի հեղինակը
 
                                    Հանրահայտ լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները ներկա կլինի իր «Հրաժեշտ պատրանքներին» հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գիրքը թարգմանելու նախաձեռնությունը ստանձնած «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը: Նրա խոսքով` Վլադիմիր Պոզները կլինի բեմում և կհաղորդակցվի ընթերցողների հետ:
Գրքի թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը տեղեկացրեց, որ ներկա է լինելու հեղինակի հետ հանդիպմանը: Նա խոստովանեց, որ քաղաքական թեմաներին չէր անդրադարձել, սակայն այս գրքի թարգմանությունն իր համար դյուրին էր: «Բավականին հետաքրքիր գիրք է»,-նշեց Բախչինյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        