 
                        Նախկին շուկայի տարածքում դի է հայտնաբերվել
 
                                    Մայիսի 15-ին, ժամը 08:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարապետյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող նախկին շուկայի տարածքի դուռը փակ է, ներսում ընկած քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տարածքի դուռը և ներսում հայտնաբերել Ա.Բ.-ի (ծնված 1968 թ.) դին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        