«Հոկտեմբերի 27-ում կարող է արտաքին գիծ լինի, բայց պիտի իրականացված լինի տեղի որոշակի ուժերի միջոցով». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հոկտեմբերի 27-ի հետ կապված հայտարարեց, որ եթե ճշտենք, թե Նաիրի Հունանյանը, Հայաստան գալով, ղեկավար կազմից ում հետ է հանդիպել, ինչ հարցեր է քննարկել, պարզ կլինի, թե Հոկտեմբերի 27-ի հետեւում ով է կանգնած:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեր հարցին՝ դուք այդ «կծիկը» կարո՞ղ եք բացել, ո՞ւմ նկատի ուներ, ո՞ւմ հետ է հանդիպել Նաիրի Հունանյանը՝ պատասխանեց.

«Ես չգիտեմ՝ ում հետ է հանդիպել, իմ համար Նաիրի Հունանյանը, այն գործիքները հրազենային, որի միջոցով իրականացվել է այդ ոճրագործությունը, ըստ էության նույնն են, մեկը շնչավոր, մեկը՝ անշունչ: Ավելի կարեւոր դերակատարները հետեւում են մնացել բնականաբար:

Քանի որ դա առաջին հերթին քաղաքական ակտ էր, քաղաքական հանցագործություն էր, ես ունեմ իմ փիլիսոփայությունը՝ յուրաքանչյուր երկրում, որտեղ տեղի են ունենում նման տիպի ոճրագործություններ եւ դրանք չեն բացահայտում էն աստիճանի խորությամբ, որ յուրաքանչյուրին պարզ լինի, ապա դրա հետեւում կանգնած են քաղաքական իշխանությունները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս