Բաժիններ՝

Հովունի գյուղի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երեք աշխատողներ բուժօգնության է դիմել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 22:43-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հովունի գյուղի անասնագոմերից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովունի գյուղի 5-րդ նրբանցքի թիվ 1/3 հասցեում գտնվող անասնագոմում (մոտ 1400 քմ):

Հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ համատեղ անասնագոմից դուրս են բերել 80 խոշոր եղջերավոր անասուն:

Անասնագոմի աշխատակիցներ Մ.Մ.-ն (ծնված 1975թ.), Գ.Գ.-ն (ծնված 1999թ.) և Լ.Գ.-ն (ծնված 2000թ.) հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:10-ին, մարվել՝ 18:12-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ) և անասնագոմում պահեստավորած անասնակեր (մոտ 3500 հակ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս