![](/banners/BeFunky-design.jpg)
«Խնդրում եմ հանուն ֆուտբոլի, մի համեմատեք Մեսսիին «Յուվենթուսի» 7 համարի հետ». Բալոտելի
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/4-1-1.jpg)
«Մարսելի հարձակվող Մարիո Բալոտելին մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի դուբլը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Լիվերպուլի» հետ խաղում (3:0):
«Մեսսին ֆենոմենալ է: Խնդրում եմ հանուն ֆուտբոլի, մի համեմատեք Մեսսիին «Յուվենթուսի» 7 համարի հետ (Կրիշտիանու Ռոնալդու)»,- գրել է Բալոտելին:
Հիշեցնենք, որ Մեսսին նախ կրկնապատկեց կատալոնացիների առավելությունը, իսկ հետո շքեղ գոլի հեղինակ դարձավ տուգանային հարվածից:
Սիրարփի Աղաբաբան