Բակո Սահակյանը և Հայկ Գրիգորյանը քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվղ հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակությանն առնչվող տարբեր հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս