Շարապովան հրաժարվել է մասնակցել Հռոմի մրցաշարին
Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան հրաժարվել է մասնակցել Հռոմի WTA մրցաշարին:
Շարապովան, ով վերջին անգամ կորտ է դուրս եկել ընթացիկ տարվա հունվարին, մրցաշարին չի մասնակցի թևի վնասվածքի պատճառով: Շարապովան դեռևս շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո, որը ստացել էր փետրվարին:
Այժմ ռուս թենիսիստուհին կանանց դասակարգման աղյուսակում 28-րդ տեղում է:
Հռոմի WTA մրցաշարը կմեկնարկի մայիսի 12-ին և կեզրափակվի 20-ին: