Բաժիններ՝

Սուխումում ռուսական դպրոց է այրվել

Աբխազիայի մայրաքաղաքում դպրոց է այրվում, կրակի դեմ պայքարում է 100 փրկարար, տուժածներ չկան: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Սուխումի Պուշկինի անվան թիվ երկու ռուսական դպրոցում բռնկած հրդեհի մասին հաղորդումը հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հերթապահ մասն ստացել է Երեւանի ժամանակով ժամը 07:40-ին:

Երբ պատահարի վայր են ժամանել փրկարարները, այրվում էր շենքի տանիքը: Տեղի ունեցածի մասշտաբները գնահատելու համար ժամանել է հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան: Փրկարարների խոսքով՝ հրդեհը հաջողվել է մեկուսացնել եւ թույլ չտալ, որ այն տարածվի հարեւանությամբ գտնվող բնակելի շենք:

Ներկայում տեղում աշխատում է ավելի քան 100 մարդ եւ 10 հրշեջ մեքենա: «Շենքի տանիքն այրվել է, բայց մեզ հաջողվել է պահպանել դասասենյակները՝ այնտեղ գտնվող ունեցվածքով: Պատճառների եւ վնասի մասին խոսելը դեռ վաղ է»,-լրագրողներին պատմել է ԱԻՆ-ի ղեկավար Լեւ Կվիցինիան:

Ըստ վերջին տվյալների, Սուխումի ռուսական դպրոցում բռնկած հրդեհը մարված է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Աբխազիայի արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթյանը: Հրշեջների գնահատումների համաձայն, բռնկման տարածքը կազմել է մոտավորապես 1,5 հազար քառակուսի մետր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս