«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Օբլակի համար 120 մլն եվրո վճարել
«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Ըստ ESPN-ի տեղեկությունների, նրա տրանսֆերի մասին է մտածում «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունյանցիները պատրաստ են վճարել պայմանագրով նրա համար նախատեսված հրաժարագինը՝ 120 մլն եվրոյի չափով: Ակումբը գտնում է, որ դա ողջամիտ գին է:
Ակումբի ղեկավարությանը խիստ անհանգստացնում է դարպասապահ Դավիդ դե Խեայի խաղն այս մրցաշրջանում, և «Մանչեսթեր Յունայթեդում» սկսել են նրան փոխարինողի որոնումները:
Հիշեցնենք, որ Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ատլետիկոյից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը