Բաժիններ՝

Հայաստանում պարզում են, թե ինչի հաշվին է հեղափոխությունից հետո 50 հազար աշխատատեղ հայտնվել. jam-news.net

Հայաստանի վարչապետը փաստացի հաստատել է այն լուրը, որ նա ներկայացրել էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից։ Փաշինյանն այնտեղ հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխությունից հետո 50 հազար աշխատատաեղ է ստեղծվել։

Որտեղի՞ց են վերցվել թվերը

Վարչապետի ներկայացրած տեղեկությունները հազարավոր նոր աշխատատեղերի մասին Հայաստանում վեճեր են առաջացրել։ Խորհրդարանական ընդդիմության մոտ կասկածներ են առաջացել հնչեցրած թվի իրական լինելու առնչությամբ։ Ի պատասխան Փաշինյանը ներկայացրել է աղբյուրը, որից վերցվել են թվերը։ Դրանք հարկային հաշվետվությունների տվյալներն են, որոնց համաձայն՝ 2018թ-ի հունվարից հետո Հայաստանում հարկատուների թիվն ավելացել է ավելի քան 50 հազար մարդով։

Վարչապետը հայտարարել է, որ այդ թիվը չի կարող կասկածի տակ դրվել․

«Այս թվերը չեն կարող չհամապատասխանել իրականությանը․․․ Եթե անհրաժեշտություն լինի, մենք կարող ենք իմանալ, թե որ ընկերությունում և կոնկրետ որքանով է ավելացել աշխատակիցների թիվը»։

Ինչպե՞ս են հայտնվել նոր աշխատատեղերը

Միաժամանակ վարչապետը խոստովանել է, որ այդ աշխատատեղերի մի մասը գոյություն է ունեցել նաև հեղափոխությունից առաջ։

Հայաստանում իշխանափոխությունից հետո որոշ ձեռնարկությունների ղեկավարներ որոշել են ստվերից դուրս գալ և գրանցել իրենց աշխատակիցներին։

Սակայն վարչապետը վստահ է, որ այդ 50 հազարի մի մասն, այնուամենայնիվ, նոր աշխատատեղեր են․

«Իհարկե, այստեղ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումն ավելի խորը վերլուծության գործ է, բայց այս նրբություններն այս պահին էական չեն: Էականն այն է, որ 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի հանդեպ 50.141 աշխատատեղով ավել է գրանցվել ՀՀ-ում»։

Վարչապետն իր վարկածն ունի, թե ինչու է այդ թիվը երկրում բուռն քննարկումներ առաջացրել․

«Սա կարող է ֆանտաստիկայի ժանրից թվալ, բայց այդ ֆանտաստիկան Հայաստանում իրականություն է, և դա շատ լավ է: Սա ոչ թե կառավարության հաջողությունն է, այլ մեր ընկերությունների գիտակցության բարձրացման կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք»։

Ո՞ր ոլորտներում են նոր աշխատատեղեր հայտնվել

Հարկային հաշվետվությունների համաձայն՝ ամենաշատ աշխատատեղերն առաջացել են մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում՝ 16 427։

Դրան հետևում են`

  • ծառայությունների մատուցման և հանրային սննդի ոլորտը՝ 10 908,
  • վերամշակող արդյունաբերությունը՝ 9 551,
  • տեղեկատվության և կապի ոլորտը՝ 2 260։

jam-news.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս