 
                        «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչն Անգլիայի լավագույն ակումբ է համարում «Մանչեսթեր Սիթի»-ն
 
                                    «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Հունար Սուլշերը Անգլիայի այս առաջնությունում լավագույն թիմ է համարում «Մանչեսթեր Սիթի»-ն:
Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետաձգված մանչեսթերյան դերբից հետո Սուլշերը փաստել է, որ անհաջող առաջին մրցաշրջանից հետո Գվարդիոլային հաջողվել է լավ թիմ ստեղծել: «Մանչեսթեր Սիթի»-ն այժմ Անգլիայի լավագույն թիմն է: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները ձգտում էին լավ արդյունքի հասնել: Մենք կարող էինք խուսափել երկրորդ կեսում բաց թողած գոլերից»,- ասել է մարզիչը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հերթական տուրում կայացավ մրցաշարի ամենասպասված խաղերից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ընդդեմ «Մանչեսթեր Սիթի»-ի, որտեղ «քաղաքայինները» առավելության հասան 0:2 հաշվով: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 89 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլ»-ն ունի 88 միավոր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        