Բաժիններ՝

Մամիկ Մալխասյանը Քիմ Քարդաշյանի համար կոշիկ է կարում

Տղամարդկանց և կանացի անհատական կոշիկների դիզայներ Մամիկ Մալխասյանը թեև հայտնի է իր բացառիկ աշխատանքով, սակայն լայն հասարակությունը նրան, կարելի է ասել, չի ճանաչում: Նա շատ համեստ է և գերադասում է առանձնապես շատ չերևալ: Չնայած այդ ամենին, նրա պատվիրատուներից են եղել տարբեր պետությունների նախագահներ, միջազգային ճանաչում ունեցող աստղեր, արաբական շեյխեր, հայկական շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ:

Այժմ նա բացառիկ և ինքնատիպ կոշիկներ է ստեղծում Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի և Քիմ Քարդաշյանի համար: 168.am-ի հետ զրույցում դիզայները նշեց, որ, արդեն 8 ամիս է, ինչ աշխատում է Քիմի կոշիկն ավարտին հասցնելու համար: Աշխատանքն արդեն ավարտին է հասնում, այդ իսկ պատճառով նա իրեն թույլ է տալիս բարձրաձայնել այդ մասին: «Շատ բարդ գործ է: Շատ թանկ պատվեր է` շատ-շատ «մեծ» մի մարդուց: Կարում եմ այդ կոշիկները, որպեսզի նվիրեմ Քիմ Քարդաշյանին»,- ասաց Մամիկը: Մամիկ Մալխասյանը չի հավատում երևանյան կոշիկի խանութների մեծ մասին, որոնք ապրանքը վաճառելու համար ասում են, թե դրանք ներկրվում են Իտալիայից կամ այլ երկրներից: Շատերը Հայաստանում խուսափում են հայկական արտադրության հագուստից կամ կոշիկից: Ավելին, դեպքեր են լինում, երբ մեծահարուստները` կոշիկ պատվիրելիս, ցանկանում են, որպեսզի իր իսկ կարած կոշիկի վրա արտասահմանյան որևէ բրենդի անուն փակցվի: Հայերը «յառլիկ» են սիրում:

«Եթե կոշիկի արժեքը դնեն 20 դոլար` ո՞վ կգնի այն: Դրա համար գինը դնում են, ասենք, 56.000 դրամ, որպեսզի խելքին մոտ լինի, որպեսզի մարդն ինքը չասի, թե 10.000 դրամանոց կոշիկն ի՞նչ պետք է լինի: Իսկ որ գինը դնեն 56.000 դրամ, շատերը կմտածեն, որ լավը կլինի: Հետո, որպեսզի ապրանքը «չքնի»` գրվում է՝ 70% զեղչ, ակցիա է արվում, որ վաճառվի: Մարդն էլ ասում է` 56.000 դրամ էր, էժանացել ա` գնամ-առնեմ: Զեղչի տակ մտցրած ապրանքի գինն այն գինն է, որով պետք է վաճառեին ի սկզբանե, ու դեռ մի բան էլ ավելի»:

Դիզայներ Մամիկ Մալխասյանի, նրա գործունեության, բացառիկ կոշիկների մասին հրապարակումը կներկայացնենք առաջիկայում:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս