Բաժիններ՝

Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել Կոլոմբոյում պայթյուններից զոհվածների համար

Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել Կոլոմբոյում պայթյունների հետեւանքով զոհվածների համար: Այդ մասին հայտնել է News 1ST լրատվական պորտալը:

Նշվում է, որ «երեքշաբթի օրը՝ ապրիլի 23-ը, Շրի Լանկայում ազգային սգո օր է հայտարարված»: Պետական հիմնարկությունների վրա կխոնարհվեն պետական դրոշները, երկրի ամբողջ տարածքում կչեղարկվեն ժամանցային միջոցառումները: Բացի այդ, իշխանությունները կարգադրել են առանց ձգձգումների իրականացնել ահաբեկչական գրոհի զոհերի նույնականացում եւ դիերը հանձնել հարազատներին:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 290 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի: Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ եւ հյուրանոցներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս