Բաժիններ՝

Թուրքիայում 15-17 տարեկանների ավելի քան 21 տոկոսն աշխատում է

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը տվյալներ է հրապարակել երկրում աշխատող երեխաների վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ըստ այդմ, եթե 2017թ․ Թուրքիայում 15-17 տարեկան երեխաներից աշխատում էր 20․3 տոկոսը, ապա 2018թ․ այդ ցուցանիշը հասել է 21․1 տոկոսի։ Ընդ որում՝ 2017թ․ աշխատում էր նշված տարիքային խմբի տղաների 28․5 տոկոսը,  աղջիկների՝ 11․․8 տոկոսը։ Իսկ 2018թ․ աշխատող տղաների թիվը հասել է 30 տոկոսի, աղջիկների թիվը նույնն է մնացել։

Նշենք, որ 2018թ․ վերջի դրությամբ Թուրքիայի 82 մլն 3․882 քաղաքացիներից 22 մլն 920․000-ը կազմում են մինչև 17 տարեկանները։ Այս տարիքային խմբի ներկայացուցիչները 1970թ․ կազմում էին Թուրքիայի բնակչության 48․5 տոկոսը, 1990թ․ ՝ 41․8 տոկոսը, իսկ 2018թ․՝ 28 տոկոսը։

Կանխատեսումների համաձայն՝ 2040թ․ երեխաները կկազմեն Թուրքիայի բնակչության ընդամենը 23․3 տոկոսը, 2060թ․՝ 20․4 տոկոսը, իսկ 2080թ․՝ 19 տոկոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930