Բաժիններ՝

Ոչ ոք անտարբեր չի անցնի. օրիգինալ աղցան՝ բանանով

Բաղադրիչներ

1. Բանան – 2 հատ
2. Խոզապուխտ – 100 գ
3. Կիտրոնահյութ – 2 թ/գ
4. Պանիր – 100 գ
5. Մաղադանոս
6. Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
7. Մայոնեզ կամ թթվասեր – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Բանանն օղակաձև կտրատել և կիտրոնի հյութով ցողել, որպեսզի չսևանա:

2. Քերիչով անցկացնել պանիրը և խոզապուխտը: Մաղադանոսը մանր կտրատել:

3. Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել, ավելացնել թթվասեր կամ մայոնեզ: Աղցանը զարդարել՝ ըստ ցանկության:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս