Բաժիններ՝

Վիեյրան ամռանը կարող է գլխավորել «Լիոնը»

«Լիոնը» դիտարկում է երեք թեկնածություն գլխավոր մարզչի պաշտոնի համար, որը մրցաշրջանի վերջում կլքի Բրյունո Ժենեզյոն:

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, ֆրանսիացիների շորթ-լիստում են հայտնվել Պատրիկ Վիեյրան («Նիս»), Կրիստոֆ Գալյտեն («Լիլ») և Մարսելո Գալյարդոն («Ռիվեր Փլեյթ»): Ընդ որում, նախապատվությունը դեռևս տրվում է Վիեյրային:

«Լիոնի» կողմից Ժոզե Մոուրինիոյի և Լորան Բլանի նկատմամբ հետաքրքրությունը չի հաստատվել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս