Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԲԴԽ 1-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարվան նվիրված միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվելու է Խորհրդի գործունեության ծավալուն «Տարեկան հաղորդումը»։
ԲԴԽ մեկ տարվան նվիրված միջոցառմանը կներկայացվի նաև խորհրդի նոր պաշտոնական կայքը։ Տոնական միջոցառմանը ներկա են կառավարության անդամներ, պատգամավորներ, դեսպաններ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։