Ինչի համար է «Լուսավոր Հայաստանը» գումար փոխանցել «Քաղաքացիական պայմանագրի» հաշվեհամարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2018 թվականի ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի մասին հաշվետվության մեջ նշված էր, որ անցած տարի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարին բանկային փոխանցման միջոցով 118 հազար դրամ գումար է փոխանցել:

168.am-ը ԼՀԿ անդամ, պատգամավոր Անի Սամսոնյանին խնդրեց պարզաբանել, թե ինչի՞ համար է ԼՀ-ն գումար փոխանցել ՔՊ-ին:

«Ընդդեմ թանկացումների երթի ժամանակ երկու կուսակցությունների համատեղ ծախսերի համար է այդ փոխանցումը եղել: Դա դեռևս հեղափոխությունից առաջ էր, մարտին»,- ասաց Ա.Սամսոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930