Բաժիններ՝

12-ամյա տղան ամեն օր մեջքի վրա դպրոց է տանում հիվանդ ընկերոջը, և այդպես՝ վեց տարի

Այս պատմության մասին իմացվել է միանգամայն պատահականորեն: Նույնիսկ 12-ամյա Սյու Բինյանի մայրը չգիտեր, որ իր որդին ամեն օր օգնում է իր լավագույն ընկերոջը եւ նրան դպրոց տանում: Տղան չէր պարծենում դրանով, այլ պարզապես անում էր այն, ինչն, իր կարծիքով, պետք է աներ։ Փոքրիկ հերոսը եւ նրա ընկեր Ջան Ցզեն ապրում են Չինաստանի Սիչուանի նահանգում:

Ամեն օր նրանք միասին դպրոց են գնում, ուր Սյուն համադասարանցուն հասցնում է մեջքի վրա: Նա ինքը խոստովանում է, որ իր համար բնավ դժվար չէ դա անել, գրում է Daily Mail-ը: «Ես ավելի քան 40 կիլոգրամ եմ, իսկ Ջանն՝ ընդամենը մոտավորապես 25, եւ ես կարողանում եմ հեշտությամբ նրան բարձրացնել»,- ասում է նա: Ջանի վիճակի մասին հայտնի է դարձել , երբ նա ընդամենը չորս տարեկան էր:

Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին մկանների հազվադեպ հիվանդություն՝ միասթենիա գրավիս (բառացիորեն՝ մկանային թուլություն): Տղան չի կարողանում ինքնուրույն քայլել, բայց, բարեբախտաբար, նման ընկեր ունի: Իհարկե, դա այնքան էլ դյուրին չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Բայց տղաները հասցնում են, օրինակ, դասարանից մինչեւ զուգարան գնալ երեք րոպեում:

Սյուն օգնում է ընկերոջը նաեւ կենցաղային գործերում. ջուր է լցնում շիշը կամ ուսուցչին փոխանցում տնային առաջադրանքները: Ապագայում նա ցանկանում է աշխատել որպես կամավոր եւ օգնել մարդկանց, հաղորդել է Life-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս