Վլադիմիր Կարապետյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի թիվ մեկ համակարգո՞ղ. «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության մեջ շարունակվում է ներքին «սեպարատ» թեւերի «դիվերսիֆիկացիան»:
«Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանի թիմում արդեն նկատելի ժամանակ է, ինչ առանցքային դերակատար է դարձել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Տեղեկությունների համաձայն՝ հենց Կարապետյանի հետ են տեղի ունենում Փաշինյանի հիմնական խորքային քննարկումները, ի դեպ՝ Կարապետյանի խոսքը հատկապես վճռորոշ է արտաքին քաղաքականության հարցերի մասով:
Հիշեցնենք, որ Կարապետյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կարեւոր դեմքերից մեկն է, ու հիմա լծվել է արտաքին քաղաքական հարցերի համակարգմանը: Կառավարությունում կարծիքներ կան, որ Կարապետյանը հենց դրա համար էլ «գործուղվել» է կառավարություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: