Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի երկու անդամ վայր են դրել մանդատները

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ ընտրված Սուրեն Գալստյանն ու Կարեն Անթաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի և 2019 թվականի մարտի 12-ի արձանագրությունների համաձայն «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին»,-ասաց նա:

Երևանի ավագանու նիստին մասնակցում է ավագանու 42 անդամ: Նիստի օրակարգում 12 հարց է ընդգրկված:

Տեսանյութեր

Լրահոս