Բաժիններ՝

Զինծառայողը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել ու ձորն է ընկել. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը 12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում, բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա նշեց, որ ստացած մարմնական վնասվածքներից  Հ.Ավագյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը՝ ծնված 2000 թվականին: «Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխանմարմինները»,-նշել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031