Բաժիններ՝

Հայ-բուլղարական համաժողովը առիթ է Հայաստանում ներդրումային միջավայրի հնարավորություններին ծանոթանալու. նախարար

Հայ-բուլղարական համաժողովը լավ հնարավորություն է բուլղարացի գործընկերների համար ծանոթանալու Հայաստանում ներդրումային միջավայրի հնարավորություններին, գնահատելու այն պոտենցիալը, որն առկա է Հայաստանի Հանրապետությունում: Համաժողովի բացմանը այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, հավելելով, որ երկու երկրների միջև փոխադարձ առևտրային հարաբերությունների ծավալը բավականաչափ մեծ չէ, չնայած նրան, որ վերջին երկու տարիներին կա որոշակի տեղաշարժ: «Այդ տեղաշարժը դեռևս հեռու է այն պոտենցիալից, որ կարող է արձանագրվել Բուլղարիայի և Հայաստանի տնտեսվարողների միջև: Կարծում եմ, որ համաժողովը լավ հնարավորություն է ոչ միայն ներքին շուկայում տնտեսական գործունեություն ծավալելու, այլև հայացքը դեպի հարավ, դեպի Իրանի կողմ ուղղելու համար, որի հետ Եվրասիական տնտեսական միությունը և այդ թվում Հայաստանն ունեն ստորագրված պարզեցված առևտրի համաձայնագիր և շուտով դրա ուժի մեջ մտնելու հետ միասին պետք է բացվեն փոխադարձ առևտրի և տնտեսական գործունեության լայն հնարավորություններ»,-նշեց նախարարը:

Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ, ինչը հայկական ընկերություններին հնարավորություն կընձեռի բուլղարական ընկերությունների հետ քննարկել համատեղ գործարար ծրագրերը, երկկողմ առևտրի հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս