Բաժիններ՝

«Չեմ պատրաստվում տեղափոխվել «Յուվենթուս», կհեռանամ «Մանչեսթեր Սիթիից»՝ միայն, եթե ինձ հեռացնեն». Գվարդիոլա

Մանչեսթերի երկնագույն մասը կարող է շունչ քաշել:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հերքել է շշուկներն այն մասին, որ կարող է տեղափոխվել «Յուվենթուս»:

«Ես գիտեմ, որ սոցիալական ցանցերն ազդեցություն ունեն, բայց ես չեմ հասկանում՝ ինչու են խոշոր թերթերը գրում, որ ես պատրաստվում եմ տեղափոխվել Իտալիա: Ըստ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի՝ ես դեռ երկու տարի ունեմ և ես կգնամ միայն այն դեպքում, եթե ինձ հեռացնեն:

Ես հուսով եմ, որ կմնամ Մանչեսթերում երկու տարի: Իսկ հետո, հնարավոր է, ևս երկու տարի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պեպը մարզում է «քաղաքայիններին» 2016 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս