Բաժիններ՝

Մեքսիկայում զինյալներն առևանգել են մարդատար ավտոբուսի 19 ուղևորի

Մեքսիկայի հյուսիսում անհայտ զինված անձինք կանգնեցրել են մարդատար ավտոբուսը եւ առեւանգել 41 ուղեւորից 19-ին: Այդ մասին  հայտնել են տեղական լրատվամիջոցները: Հարձակվողներն ստիպել են ավտոբուսի վարորդին կանգ առնել՝ նրա ճանապարհը փակելով երկու ավտոմեքենայով:

Դրանից հետո նրանք ավտոբուսից դուրս են բերել բոլոր ուղեւորներին, ընտրել նրանցից 19-ին, տեղավորել ավտոմեքենաներում, որոնցով եկել էին, ու ճողոպրել: Միջադեպը տեղի է ունեցել Տամաուլիպաս նահանգում, որը սահմանակցում է ԱՄՆ-ի Տեխասի նահանգին:

Այն հայտնի է առեւանգումներով ու մարդկանց անհետացումներով: Ներկայում նահանգում կորած է համարվում է մոտավորապես 35 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս