Բաժիններ՝

Boeing-ը Եթովպիայում ավիաաղետի պատճառով չեղյալ է հայտարարել նոր ինքնաթիռի շնորհանդեսը

Ethiopian Airlines-ի ավիաաղետի պատճառով Boeing ընկերությունը չեղյալ է հայտարարել նոր Boeing-777X-ի շնորհանդեսը, որը նշանակված էր մարտի 13-ին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության ներկայացուցիչը: Մարտի 10-ի առավոտյան Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որում եղել է 157 մարդ, ներառյալ անձնակազմի ութ անդամները, աղետի է ենթարկվել Եթովպիայի Դեբրե Զեյթ քաղաքից ոչ հեռու: Զոհերի թվում են 35 երկրների ներկայացուցիչներ:

«Boeing 737-ը խորապես վշտացած է Ethiopian Airlines-ի N 302 չվերթի վթարից, այժմ մեր հիմական խնդիրն է՝ զորակցել մեր սպասարկյալներին: Այդ կապակցությամբ մենք հետաձգում ենք Boeing-777X-ի շնորհանդեսը, որը նշանակված էր մարտի 13-ին, եւ դրա հետ կապված միջոցառումները զանգվածային լրատվամիջոցների հետ: Մենք հնարավորություն ենք փնտրում նոր ինքնաթիռն աշխարհին ներկայացնել մոտ ապագայում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս