«Ապտակ կամ դեղին քարտ` հայաստանյան իշխանություններին». Էդուարդ Շարմազանովը՝ համանախագահների հայտարարության մասին
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին:
Կարդացի Մինսկի խմբի խմբի համանախագահների հայտարությունը: Արձանագրենք…
Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին:
Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները Երևանում հայտարարեցին, որ բանակցային վերջնական փուլին պետք է Արցախը մասնակցի, ապա այժմ ուղիղ հակահարված են հասցնում Փաշինյանին՝ պնդելով հակառակը:
Սա արդյունք է նախ և առաջ մեր նորաթուխ իշխանության անլուրջ և պոպուլիստական քաղաքականության:
Ակնհայտ է՝ մեր դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում:
Անկախ իշխանության սխալներից, մենք չպետք է թույլ տանք Արցախյան կարգավորման ոչ հայանպաստ լուծում:
Սա ակնհայտ է:
Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին»:
Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին:Կարդացի Մինսկի խմբի խմբի…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Samstag, 9. März 2019