Բինալի Յըլդըրըմը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
Թուրքիայի նախկին վարչապետ, Մեջլիսի նախկին խոսնակ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:
Բինալի Յըլդըրըմը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.
«Թուրքիան ցավով տեղեկացավ Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան մասին: Ես ցավակցում եմ մեր բոլոր քաղաքացիներին, հատկապես նրա ընտանիքի անդամներին և հայկական համայնքին»: