ՊՍԺ-«Մանչեսթեր Յունայթեդ». ունե՞ն հնարավորություն «կարմիր սատանաները»
«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց ՊՍԺ-ին, սակայն անգլիացիները, անշուշտ, կպայքարեն մրցակցի հետ պատասխան խաղում: Ունե՞ն հնարավորություն «կարմիր սատանաները»: Բոլոր հարցերի պատասխանները՝ այսօր կեսգիշերին:
ՊՍԺ
ՊՍԺ-ն հայտնվել էր շատ բարդ խմբում, որտեղ փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարում էին նաև «Լիվերպուլն» ու «Նապոլին»: Արդյունքում՝ Թոմաս Տուխելի թիմն անգլիացիների հետ դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ հանդիպում է մեկ այլ անգլիական գրանդի:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ ՊՍԺ-ն խաղում է այն ժամանակ, երբ անգլիացիները վերելք են ապրում: Սուլշերը փոխել է թիմը, և սա արդեն այն «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը կարող է պայքարել մինչև վերջին րոպեն:
Թոմաս Տուխելի թիմը մրցակցին հաղթել է 2:0 հաշվով, այն էլ՝ հյուրընկալվելիս: Սա ֆրանսիացիներին տալիս է հաջորդ փուլ անցնելու մեծ հնարավորություն:
Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն անկասելի է: Թիմն առաջին հորիզոնականում է և առաջիկա մրցակցին գերազանցում է 17 միավորով:
Սակայն պետք է նշել, որ ՊՍԺ-ի կորուստները խաղից առաջ լուրջ են: Թիմում վնասվածքներ ունեն Էդիսոն Կավանին և Նեյմարը:
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել խմբում՝ առջևում թողնելով «Յուվենթուսին» և իր ակտիվում ունենալով ութ միավոր:
Այնուամենայնիվ, Ժոզե Մոուրինիոյի «Մանչեսթեր Յունայթեդի» համար նույնիսկ նման արդյունքը կարող է համարվել մեծ հաջողություն, քանի որ թիմն այդ ժամանակ որակյալ ֆուտբոլ չէր ցուցադրում:
Հիմա պատմությունն այլ է: Մոուրինիոյի հեռանալուց հետո թիմի ղեկը ստանձնեց Օլե-Գունար Սուլշերը: Սուլշերը փոխեց թիմը, թիմի հոգեբանությունն ու դաշտ դուրս բերեց մի «Մանչեսթեր Յունայթեդի», որի մասին մրցակցիները սկսում էին մոռանալ: Անգամ ամենալավատես երկրպագուները չէին կարող պատկերացնել, որ հնարավոր է ընդամենը մի քանի շաբաթում նման կերպ փոխել թիմը:
Չեմպիոնների լիգայում խնդիրը մի փոքր բարդ է: Սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտվելը շատ բարդացնում է ¼ եզրափակիչ անցնելու հնարավորությունները, սակայն Սուլշերը վստահ է, որ իրենք կարող են անել անհնարինը:
«Յուրաքանչյուրը սպասում է, որ մենք դուրս կմնանք առանց դիմադրելու, բայց դա չի աշխատի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մեր հպարտությունը վերջին անգամ վնասվել է, այդ իսկ պատճառով խաղադաշտում կլինեն տղաներ, ովքեր պատրաստ են ներդնել իրենց ուժերը 100 տոկոսով»,- ասել է Սուլշերը:
«Մանչեսթեր Յունայթեդում» ևս կան վնասվածք ունեցող մի քանի առաջատար ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Անդեր Էրերան, Նեմանյա Մատիչը, Խուան Մատան, Ջեսի Լինգարդը և Անտոնիո Վալենսիան:
Տնային խաղում անգլիական ակումբը ոչինչ չկարողացավ անել: Սուլշերի թիմը շատ զգույշ էր գործում, ինչի արդյունքում բաց թողեց 2 գոլ: Այժմ «կարմիր սատանաները» զգուշավորության հնարավորություն չունի, սեփական դաշտում երկու բաց թողած գոլերը պարտադրում են հյուրերին ցույց տալ իրենց հարձակման ողջ ներուժը:
Սիրարփի Աղաբաբյան