«Հետո ի՞նչ են անելու». Վարչապետի հեռանալը անակնկալ էր ժողովրդի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած երթը՝ 2008-ի դեպքերի 11-րդ տարելիցի կապակցությամբ, բավականին մեծաքանակ էր՝ մոտ 5 հազար մարդ էր մասնակցում, ժամը 17։30-ից Ազատության հրապարակում արդեն տեղ չկար։

Քայլում էին իշխանության ու ընդդիմության, խորհրդարանի եւ կառավարության ներկայացուցիչներ, նախկին ու ներկայիս պաշտոնյաներ։ Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ մտավ հրապարակ, բարձրացավ հարթակ եւ առաջնորդեց երթը։ Ելույթ չունեցավ՝ առավոտյան «լայվով» ասել էր իր ասելիքը։

Երթը Մաշտոցի պողոտայով հասավ Մյասնիկյանի արձանի մոտ, ծաղիկներ խոնարհեցին։ Այստեղ նույնպես Փաշինյանը ելույթ չունեցավ, չպատասխանեց լրագրողների հարցերին, նստեց մեքենան ու հեռացավ։

Երթի մասնակիցները միմյանց հարցնում էին՝ «հետո ի՞նչ են անելու», ապա հանրահավաքի ակնկալիքով շարժվեցին Հանրապետության հրապարակ ու ցրվեցին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031