Յունկերը և Մեյը անհրաժեշտ են համարել Brexit-ի շուրջ գործարքի հասնել մինչեւ ԵՄ-ի մարտյան գագաթնաժողովը
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Շարմ Էշ Շեյխում կայացած հանդիպման արդյունքներով պայմանավորվել են մինչեւ ԵՄ-ի մարտի 21-22-ի գագաթնաժողովը հանրակցության կազմից թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնության հասնելու անհրաժեշտության շուրջ: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան: «Նրանք համաձայնեցին, որ անհրաժեշտ է այդ աշխատանքն ավարտել մինչեւ ԵՄ-ի մարտյան գագաթնաժողովը»,-ասել է նա:
Անդրեեւայի խոսքով՝ Յունկերը եւ Մեյը նշել են, որ կողմերն առաջընթացի են հասել Brexit-ի գործարքի շուրջ: «Այսօր ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն Բրյուսելում կընդունի վարչապետի Մեյի թիմին, որպեսզի շարունակեն աշխատանքը»,-հավելել է նա:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ամփոփելով Մեյի հետ կոնսուլտացիաների արդյունքները, սահմանափակվել է ասելով, որ իրենք «անցկացրեցին լավ կառուցողական» հանդիպում: Ավելի հոռետեսորեն է արտահայտվել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, որի խոսքով՝ «Բրյուսելը եւ Լոնդոնը լուսնոտի պես գնում են Brexit-ի՝ առանց համաձայնագրի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: