Բաժիններ՝

«Ատլետիկոն» կատակել է «Օսկարի» մասին. Իսպանայում համամիտ չեն Կազեմիրոյի 11-մետրանոցի հետ

Մադրիդի «Ռեալը» խաղում էր 11-րդ տեղում գտնվող «Լևանտեի» հետ: Մադրիդյան ակումբը  2:1 հաշվով հաղթեց՝ երկու 11-մետրանոցների շնորհիվ: Այժմ բոլորը քննարկում են մրցավարությունը` հատկապես երկրորդ 11-մետրանոցը:

Խաղի գլխավոր դրվագը տեղի ունեցավ 78-րդ րոպեին: Անկյունայինից հետո կար տպավորություն, որ Դուկուրեն շատ կոպտորեն խախտեց կանոնները Կազեմիրոյի հետ պայքարում: «Լևանտեի» ֆուտբոլիստները բողոքարկեցին այս որոշումը, բայց խաղի գլխավոր մրցավար Իգնասիո Վիլիանուևան հրաժարվեց օգտագործել տեսակրկնությունների համակարգը և նշանակեց 11-մետրանոց: Մադրիդյան ակումբը խփեց հաղթական գոլը:

«Նա շատ արագ նշանակեց 11-մետրանոցը: Ես դիտել եմ 37 կրկնություններ և մինչև այժմ ոչինչ չեմ տեսել: Երկրորդ 11-մետրանոցը զարմանալի էր: Եթե հպում իսկապես լիներ, Կազմիրոյին շտապօգնություն պետք կլիներ»,- ասել է «Լևանտեի» նախագահը:

Իսպանացի հայտնի մրցավար Իդուրալդո Գոնսալեսը ևս դեմ է «Ռեալին». «Ինձ համար դա 11-մետրանոց չէր: Կազեմիրոն ինքն իր ոտքը մեկնեց Դուկուրեին»:

«Դուկուրեի և Կազեմիրոյի միջև կոնտակտ չկար: Այս տուգանայինը պետք չէր նշանակել»,- ասել է Իսպանիայում հայտնի նախկին մրցավար Օլիվերը:

Խաղի քննարկումներին միացավ նաև Մադրիդի «Ատլետիկոն»:

«Մեծ սկիզբ «Օսկարի» գիշերվա համար: Ո՞ր ֆիլմը կընտրեք դուք»,- գրել է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Դանի Կարվախալն էլ, պատասխանելով  «Ատլետիկոյի» գրառմանը, նշել էր, որ խորհուրդ է տալիս դիտել  «Դեսիմայի սրտում» կան «Ունդեսիմա» ֆիլմերը: Կարվախալն ակնարկում էր  «Ռեալի» հաղթանակները Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում՝ երկուսն էլ «Ատլետիկոյի» նկատմամբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս