Թրամփը պատրաստվում է հուլիսի 4-ին Վաշինգտոնում անցկացնել «Ողջույն Ամերիկային» միջոցառումը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հուլիսի 4-ին՝ Անկախության օրը, «Ողջույն Ամերիկային» (A Salute To America) «Վաշինգտոնի ամբողջ պատմության մեջ խոշորագույն միջոցառումներից մեկն» անցկացնելու իր մտադրության մասին: Համապատասխան հաղորդագրությունը Մացյալ Նահանգների ղեկավարը հրապարակել է Twitter-ում։
«Բաց չթողնե՛ք: Հուլիսի 4-ին մեզ մոտ կլինի խոշորագույն միջոցառումներից մեկը Վաշինգտոնի (Կոլումբիայի օկրուգ) ամբողջ պատմության ընթացքում: Այն կկոչվի «Ողջույն Ամերիկային» եւ տեղի կունենա Աբրահամ Լինկոլնի հուշահամալիրի մոտ: Մեծ հրավառություն, զվարճանքներ եւ ձեր սիրելի նախագահի ուղերձը»,- գրել է նա:
Ամսվա կեսերին Թրամփը պատմել է, որ քննարկում է հուլիսի 4-ին Վաշինգտոնում միջոցառում անցկացնելու հնարավորությունը, որը կարող է ավանդույթ դառնալ քաղաքի համար:
«Դա կարող է շատ հրապուրիչ օր լինել»,- ընդգծել է Սպիտակ տան տերը՝ նշելով, որ խոսքը չի վերաբերում զորահանդեսին, որն ինքն ավելի վաղ ցանկանում էր անցկացնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: