Բաժիններ՝

Գվարդիոլան նվաճեց իր 25-րդ տիտղոսը և հավասարվեց Մոուրինիոյին

Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթանակ տոնեց «Չելսիի» նկատմամբ (0:0, 11-մետրանոցներով՝ 4:3): «Քաղաքայինների» գլխավոր մարզչի՝ Պեպ Գվարդիոլայի համար սա 4-րդ տիտղոսն է ակումբի հետ:

Մարզչական կարիերայի ընթացքում 48-ամյա կատալոնացին նվաճել է 25 տիտղոսը՝ ներառյալ՝ 14 տիտղոս «Բարսելոնայի» հետ, և ևս 7-ը՝ «Բավարիայի»:

Այսպիսով, Գվարդիոլան հավասարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, ով նույնպես ունի 25 նվաճված տիտղոս:

Եվրոպայի թոփ-5 առաջնությունների գործող մարզիչներից երրորդը տիտղոսների թվով Կարլո Անչելոտին է՝ 20:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս