Բաժիններ՝

«Մենք համոզված ենք, որ կոշտ ուլտիմատիվ դիրքորոշումը արդյունք չի բերի». Լավրով

ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում ԱՄՆ-ի կոշտ ուլտիմատիվ դիրքորոշումը չի գործի: Փետրվարի 25-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Միջազգային համագործակցությունն անհանգիստ աշխարհում» խորհրդաժողովում, որը կազմակերպել է «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբը՝ Վիետնամի Դիվանագիտական ակադեմիայի հետ գործընկերությամբ:

«Մենք համոզված ենք, որ կոշտ ուլտիմատիվ դիրքորոշումը, որով Վաշինգտոնն սկսել է (ԿԺԴՀ-ի հետ) այդ բանացությունները, արդյունք չի բերի»,- ասել է նա:

Լավրովը հայտարարել է դրական տեղաշարժերի մասին Կորեական թերկաղզու միջուկային հիմնախնդրի կարգավորման հարցում: «Կորեական թերակղզու միջուկային հիմախնդրի հարցում կան դրական տեղաշարժեր, բայց այն բնավ լուծված չէ»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարը:

«Մենք հանդես ենք եկել եւ հանդես ենք գալիս հօգուտ այն բանի, որ արդեն այժմ սկսենք Փհենյանին խթանել դեպի առաջ հետագա շարժման,- ասել է նա: Փհենյանը մորատորիում է հայտարարել եւ պահպանում է այդ մորատորիումը՝ թե՛ միջուկային փորձարկումների եւ թե՛ բալիստիկ հրթիռների արձակման գծով: Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության կոմիտեն կարող էր առնվազն որոշ ժեստեր անել՝ թուլացնելով, վերացնելով, չեղյալ հայտարարելով պատժամիջոցներն այն մասով, որը խանգարում է կորեա-կորեական համատեղ նախագծերի իրականացմանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս