Ձյուդոիստները կրկին վատ են հանդես եկել Գրան պրիի մրցումներում
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/965402.jpg)
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները անհաջող են մասնակցել Դյուսելդորֆի Գրան պրիին:
90 կգ քաշային Արսեն Խանջյանը պարտվել է առաջին իսկ գոտեմարտում` զիջելով գերմանացի Մարկ Օդենհալին: 73 կգ քաշային կարգում հանդես եկող Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել է առաջին գոտեմարտում, սակայն հաջորդիվ զիջել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիլս Շտամփին:
Ընտրանու անդամները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Գերմանիայում: