Բաժիններ՝

Նաթանյահուն չեղյալ է հայտարարել ուղևորությունը Մոսկվա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն չեղյալ է հայտարարել փետրվարի 21-ին պլանավորված այցը Մոսկվա, որի շրջանակներում նա պետք է բանակցություններ վարեր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին  հայտնել է Jerusalem Post թերթը:

Հրատարակության տեղեկություններով՝ կառավարության ղեկավարն այդ որոշումն ընդունել է երկրի ներքաղաքական իրադրության պատճառով: Փետրվարի 19-ին Կրեմլում հայտարարել էին, որ Պուտինի եւ Նաթանյահուի բանակցությունները տեղի կունենան փետրվարի 21-ին:

«Պլանավորվում է քննարկել երկկողմ համագործակցության հրատապ հարցերը, ամենից առաջ առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել Մերձավոր Արեւելքի ընթացիկ իրադրության շուրջը, ներառյալ պաղեստինա-իսրայելական կարգավորման խնդիրները եւ Սիրիայի իրադրությունը»,- հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս