Հերթերը պայմանավորված են Հայաստան ներկրվող տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով. ՀՀ փոխոստիկանապետ
ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ոստիկանության պետ Վ.Օսիպյանի հանձնարարությամբ համակարգված աշխատանքներ են սկսվել Ճանապարհային ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանումներում օրվա մեջ որոշակի ժամերին առաջացող հերթերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ:
Հերթերը պայմանավորված են Հայաստան ներկրվող տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով: Ոստիկանությունը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի մեկ իրավաստեղծ և մեկ կազմակերպչական բնույթի առաջարկություն: Առաջարկվելու է՝
1. այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցի տվյալներն առկա են գրանցման-քննական ստորաբաժանման էլեկտրոնային ռեգիստրում, ապա տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններն իրականացնել առանց տրանսպորտային միջոցը ստորաբաժանում ներկայայացնելու պահանջ քաղաքացուն ներկայացնելու.
2. ծրագրային -տեխնիկական հնարավորություն ստեղծել գործարքի կողմերի համար գործարքն իրականացնել համացանցում՝ առանց ճանապարհային ոստիկանություն ներկայանալու: Համապատասխան օրինագիծը ուղարկվել է կառավարություն, ծրագրային աշխատանքներն ընթանում են:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունվարի 29-ից Ճանապարհային ոստիկանությունում գործարկվել է տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման և վարորդական վկայականների հատկացման նոր սերվերային համակարգ, որը գործարքների արագությունն ավելացրել է մոտ 35 անգամ: Սրա շնորհիվ օրվա մեջ 15-00-ից հետո հերթեր չկան»:
ՀՀ ոստիկանության պետ Վ.Օսիպյանի հանձնարարությամբ համակարգված աշխատանքներ են սկսվել Ճանապարհային ոստիկանության…
Gepostet von Hovhannes Kocharyan am Dienstag, 19. Februar 2019