Բաժիններ՝

ԱՄՆ-ի Պետդեպը բոլոր երկրներին կոչ է արել՝ աջակցել Աֆղանստանի հաշտության բանակցություններին

ԱՄՆ-ը բոլոր երկրներին կոչ է անում ձեռնարկել դիվանագիտական ջանքեր, որոնք կօգնեն Աֆղանստանում հաշտության բանակցություններ անցկացնելուն: Փետրվարի 19-ին այս մասին հայտարարել է Պետական դեպատամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Փալադինոն՝ ելույթ ունենալով մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:

«ԱՄՆ-ի քաղաքականությունն այն բոլոր քայլերին աջակցելն է, որոնք հաշտության բանակցությունների կբերեն Աֆղանստանում, որտեղ կլինեն երկրի կառավարությունը, «Թալիբանը»: Մենք բոլոր երկրներին կոչ ենք անում աջակցել հաշտության այդ բանակցություններին»,- ասել է նա:

«Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը հենց նոր է մեկնել Քաբուլից, որտեղ նա հանդիպել է նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Այս ամենը միջաֆղանական երկխոսության ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի բաղկացուցիչ մասն է»,- նշել է Փալադինոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս